Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին:
«Մենք այս պահին հնարավորություն ունենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և խաղացել է շատ ուժեղ թիմերում` իրեն դրսևորելով որպես մեծագույն և պրոֆեսիոնալ մարզիկ: Հույս ունեմ, որ Արաս Օզբիլիզին կաջակցեն իր այս ճանապարհին»,-ասել է Արոնյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը: