Շիրակի քարհանքում քարերը թափվել են էքսկավատորի վրա. փրկարարները փորձում են դին դուրս բերել խցիկից


Շիրակի քարհանքում քարերը թափվել են էքսկավատորի վրա. փրկարարները փորձում են դին դուրս բերել խցիկից
Դեկտեմբեր 20 18:03 2023

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեցի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի քարհանքում հսկայական քարերը պոկվել և թափվել են էքսկավատորի վրա: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնում:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 50 և թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։