Թքեմ էս կառավարության երեսին, Նիկոլը առըհա, թե Գեղարքունիքի մարզից մի ձայն կստանա. նորատուսցի․ տեսանյութ


Թքեմ էս կառավարության երեսին, Նիկոլը առըհա, թե Գեղարքունիքի մարզից մի ձայն կստանա. նորատուսցի․ տեսանյութ
Դեկտեմբեր 20 17:53 2023

«Թքեմ էս կառավարության երեսին, պետք չէ մեզ էսպիսի կառավարություն»,-բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մի նորատուսցի։  

«Էս կառավարությունը չի ամաչում, հլա հելեք Քյավառի մեջը տեսեք՝ ինչ զորք է, Սևան ինչ զորքա, էտ զորքը բերած-կանգնացրած էս գյուղի դեմ»,-ասաց նա։

Նշենք, որ նորատուսցիները բողոքի ցույցի են դուրս եկել, քանի որ կառավարության որոշմամբ՝ արգելում են նրանց ձուկ որսալ, ինչի հետևանքով նախօրեին գյուղացիների և պարեկների միջև բախում է եղել։

«Նիկոլը, առը հա, թե մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից»,-ասաց նա։

Մյուս ձկնորսը միջամտեց՝ խնդրելով հարցը չքաղաքականացնել, քանի որ իրենց պահանջը զուտ հացի խնդիրն է։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։