Բագրատ Սրբազան. Այո՛, ես ռևանշիստ եմ


Բագրատ Սրբազան. Այո՛, ես ռևանշիստ եմ
Դեկտեմբեր 18 13:35 2023

«Մեր կյանքում, մեզ հետ պատահածին վրեժ է  հարկավոր։ Այո՛, ես ինձ համարում եմ ռևանշիստ»,-ասել է եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը կիրակնօրյա իր քարոզում։

Նա ընդգծել է, այդպես է համարում, այդպես է ապրելու մինչև կյանքի վերջին վայրկյանը։

«Այն ուղղված չէ որևէ կերպով կողոպտելու մեր կյանքը, թե հոգևոր, թե բարոյական, և թե հատկապես ֆիզիկական իմաստներով։ Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընհակառակը՝ վեր կանգնելուն»,-նշել է նա։