Նոր մանրամասներ. ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Իջևան» բժշկական կենտրոն:
Auroranews-ին Իջևանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ վիրավորները հետազոտվում են, ծանր, ծայրահեղ ծանր վիճակով վիրավորներ չկան, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. «լուրջ վնասվածքներով անձինք չկան»,-ասացին ԲԿ-ից