Վանաձորի բանտից 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց․ դանակահարության մեջ կասկածվողը կալանավորված է


Վանաձորի բանտից 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց․ դանակահարության մեջ կասկածվողը կալանավորված է
Դեկտեմբեր 16 12:25 2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:10-ի սահմաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որպեսզի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենա Վանաձորի բանտ, որտեղ կան տուժած քաղաքացիներ։

 

Վանաձորի բանտից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի հիվանդանոց է տեղավորվել բնատի աշխատակիցների կողմից։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։

 

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։

 

Կասկածյալներից մեկը վերջերս Լոռու մարզում վենդետա իրականացրած, կալանավորված անձանցից մեկն է՝ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանը։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում