Մուսալեռի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել հիվանդանոցից


Մուսալեռի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել հիվանդանոցից
Դեկտեմբեր 16 15:33 2023

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ 6 երեխայի տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, նրանք երեկ երեկոյան դուրս են գրվել, 2 աշակերտ էլ՝ քույր և եղբայր տեղափոխվել էին «Մուրացան» ԲԿ, նրանք ևս դուրս են գրվել։

 

Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել, աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։

 

ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում՛ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

 

15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը