Ե՞րբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը


Ե՞րբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբեր 15 20:10 2023

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը:

 

«Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը»,- ասված է հաղորդագրության մեջ: