Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում՝ «Քարի տակ» կոչվող վայրում, բախվել է ճանապարհին հայտնված բեզոարյան այծին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով բեզոարյան այծը տեղում սատկել է։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բեզոարյան այծը հաշվառված է «Կարմիր գրքում» և նրա որսն արգելվում է։