Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը առաջին երկու տեղերը գրավեցին +109 քաշայինների երկամարտում։
Վարազդատ Լալայանը հավաքեց 441 կգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 430 կգ։
Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը ցույց տվեց 200 կգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 190 կգ։ Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը բարձրացրեց 241 կգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 240 կգ։
Այս մրցաշարը վարկանիշային էր 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։