Գերիներից 26-ը Շիրակից են․ Տղաները բուժզննում են անցնում, մեկ-երկու ժամից կավարտվի, կգնան տուն. Շիրակի մարզպետ


Գերիներից 26-ը Շիրակից են․ Տղաները բուժզննում են անցնում, մեկ-երկու ժամից կավարտվի, կգնան տուն. Շիրակի մարզպետ
Դեկտեմբեր 13 17:23 2023

 

Ադրբեջանից այսօր վերադարձած` Շիրակի մարզի գերիները մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն տուն:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Նա հայտնեց, որ տղաներն այս պահին բուժզննում են անցնում, դրանից հետո հարցաքննության չեն գնալու, տուն են գնալու: