Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից ցած է նետվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Կիևյան կամրջի տակ, ճանապարհի մեջտեղում, հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի:
Նշված հատվածը սահմանազատվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու համար:
