Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշայինների պայքարում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ 391 կգ։
Պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ բարձրացնելով 180 կգ։ Հրում վարժությունում նա 211 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։
Երկամարտի ոսկե մեդալը նվաճեց Քաթարի ներկայացուցիչ Ֆարես Իբրահիմ Էլբախը, որը հավաքեց 400 կգ (176 + 224)։