Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վերջինը հայտնվել է բնակչի տան տարածքում


Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վերջինը հայտնվել է բնակչի տան տարածքում
Դեկտեմբեր 12 19:20 2023

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ ժողովրդի կողմից «ճանապարհային խառնաշփոթ կամ շունը տիրոջը չի ճանաչում» անունը ստացած Դավիթ Բեկի փողոցում:

Ժամը 15:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Արամ Մ.-ի վարած Lexus մակնիշի, և 29-ամյա Հովհաննես Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ հարվածի հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանցե ցանկապատին ու հայտնվել տան տարածքում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: