Մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու և բաժանելու դպրոցներին, Հայաստանը մի օր կդարձնենք Հոլանդիայի պես երկիր. Կարեն Գիլոյան (Տեսանյութ)


Մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու և բաժանելու դպրոցներին, Հայաստանը մի օր կդարձնենք Հոլանդիայի պես երկիր. Կարեն Գիլոյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 12 04:47 2023

Սեղանի թենիսն ու հեծանվային խճուղավազքն առաջիկայում դպրոցականների համար դառնալու են մասսայական, դպրոցականները կկարողանան մասնակցել «Վարչապետի գավաթ» միջոցառումներին, այս մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Հսկայածավալ գույք ենք տրամադրելու այդ ամենը ճիշտ իրականացնելու և մրցակցային դարձնելու համար։ Շուտով պայմանական տենդեր ենք հայտարարելու, մեծաքանակ հեծանիվներ ենք գնելու, բաժանվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցները կարողանան թիմեր ձևավորել։ Նախ՝ նրանք կմասնակցեն տեղական մրցումներին, հետո արդեն՝ եզրափակիչ փուլին։

Դրանով  հազարավոր երեխաների հնարավորություն կտանք սովորել հեծանիվ վարել, հետո այն դարձնել առօրյայում տեղափոխման միջոց, և Հայաստանը մի օր դարձնել Հոլանդիայի պես երկիր։ Դա մի քանի խնդիր կլուծի՝ էկոլոգիայի, առողջ ապրելակերպի։ Մենք այսպիսի գաղափար ենք ընդունել, ավելի լավ է մարզադպրոցներ կառուցենք, քան՝ հիվանդանոցներ»,-ասաց Գիլոյանը։