Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:
«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Կարծում եմ՝ ճիշտ եմ աշխատում, ու հավատում եմ, որ կարող եմ շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին:
Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը կխաղան հավաքականում: Առաջինը ես կցանկանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք: Բոլորիս նպատակն այն պետք է լինի, որ մեր ֆուտբոլը զարգանա»,- ընդգծել է Օզբիլիսը:
Աղբյուրը՝ Armsport.am