Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Լևոն Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Maserati մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Դավթյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները նրանց դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: