Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան 41/1 հասցեում գտնվող՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և ԴԱՎ օպերատիվ խմբերը։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։