Նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ոսկանյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում Ռոսիայի փողոցում բախվել է ճանպարհի աջակողմյան հատվածում կայանված Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արամ Պողոսյանին պատկանող Kia մակնիշի ավտոմեքենային:
Մինչ Kia-ին հարվածը BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին ապա Kia-ին և գլխիվայր հայտնվել է խաչմերուկի մեջտեղում: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել BMW-ից, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան։