Երեկ՝ նոյեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արամ Մ.-ն, իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, ՌԴ քաղաքացի 22-ամյա Էլինա Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։