Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում


Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում
Նոյեմբեր 26 11:25 2023

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: