Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Ու.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մասի շուկա»-ի դիմաց՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 66-ամյա Օֆելյա Վ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Մինչ նույն վաշտի ավագ պարեկ Արա Ենոքյանն ու պարեկ Արթուր Կարապետյանը դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: