Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
Հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայ բռնցքամարտիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց 2 ոսկե մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Էլիդա Քոչարյանը։
Ռուդոլֆ Գարբոյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Սոնա Հարությունյանը, Էրիկ Իսրայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։