Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ս.-ն, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: