SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Երևանում հերթական անգամ վնասել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:
Նոյեմբերի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արման Խ.-ն, ով հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և ինքը Zhongtong մակնիշի ավտոբուսով, որի մեջ եղել են ուղևորներ, Նուբարաշենի խճուղում վարելիս ընթացքի ժամանակ անհայտ անձը քարով հարվածել և վնասել է ավտոբուսի ապակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Տեղում Արման Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ արարքի հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է 280 հազար դրամի նյութական վնաս:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։