Մահացել է Կարեն Մկրտչյանը


Մահացել է Կարեն Մկրտչյանը
Նոյեմբեր 15 20:58 2023

Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են․

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարեն Մկրտչյանը: Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 16-ին, ժամը 18:00-20:00 Լյուար սգո սրահում: Հուղարկավորությունը նույն վայրից ժամը 13:00-ին: Հասցե՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք»: