Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «GAZel»-ը. կան տուժածներ


Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «GAZel»-ը. կան տուժածներ
Նոյեմբեր 13 15:38 2023

Նոյեմբերի 13-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1996 թ.) և «GAZel» (վարորդ՝ Ա. Հ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կ. Մ.-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: