Տեղեկությունները, որ տեղադրվեցին Armstat-ում, իշխանությունն ասում է 2,5 % գնաճ ունենք: Մոտավորապես 400-ից ավելի ապրանքների անուն է տալիս ու էդպես հանրությանն անընդհատ մոլորության մեջ է գցում: Բայց որքանո՞վ է թանկացել օրինակ՝ կարագը՝ 19%, ձեթը՝ 20%, միրգ-բանջարեղենը 18-20%, կակաոն՝ 20%, թեյը 16 %, սուրճը՝ 7%, ոչ ալկոհոլային խմիչքները 12-13%: Այս մասին նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: