Ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 5 զոհ կա


Ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով 5 զոհ կա
Նոյեմբեր 12 21:04 2023

Միջերկրական ծովի արևելյան հատվածում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 ամերիկացի զինծառայող։

Այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության հայտարարության մեջ։

«Ռազմական վարժանքների շրջանակներում լիցքավորման ժամանակ Միջերկրական ծովում կործանվել է ամերիկյան ռազմական օդանավը՝ հինգ զինվորականներով: Օդանավում գտնվող բոլոր հինգ զինվորականները զոհվել են», - նշվում է հայտարարության մեջ։