4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Նոյեմբեր 9 12:46 2023

Թուրքիայի Հաթայ նահանգի Կիրիխան շրջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8,28 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: