Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճկաների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 7-ին Թուրքիայի արևմտյան հատվածում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Մարմարա ծովում և զգացվել է հարակից Բալըքեսիր նահանգում:
Նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն հայտնել է, որ տեղում իրավիճակը հանդարտ է:
Փլուզումների և կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: