Կենտրոնում գտնվող ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել


Կենտրոնում գտնվող ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել
Նոյեմբեր 5 22:17 2023

Մոսկվայի կենտրոնում գտնվող Paulaner Brauhaus Moscow Paveletsky ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ 

«Նախնական տվյաներով՝ տուժել է երեք մարդ»,-նշվում է հրապարակման մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեստորանի այցելուներից մեկը կրակ է բացել, զոհեր չկան։

Ներկա պահին կրակոցների վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այլ մանրամասներ չեն հաղորդվում։