Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան ու թիվ 48 երթուղին սպասարկող Երևանի քաղաքային քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ZHONG TONG մակնիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 6 հոգի, ովքեր ավտոբուսի ուղևորներ են եղել, տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Գոռ Պետրոսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։