Փարիզում ընթացող France Football-ի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ Լիոնել Մեսսին։
Արգենտինացին կարիերայում նվաճեց 8-րդ «Ոսկե գնդակը»։
Մեսսին նախորդ մրցաշրջանում նվաճել էր Աշխարհի չեմպիոնի կոչումը Արգենտինայի հավաքականի հետ, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն։