Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի բրոնզե մեդալի համար


Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի բրոնզե մեդալի համար
Հոկտեմբեր 29 23:24 2023

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը (63 կգ)  սփսոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ գոտեմարտում Յուրիկ Հովեյանը 2:2 հաշվով վերջին միավորի առավելությամբ պարտության մատնեց ադրբեջանցի Զիյա Բաբաշովին:

 

Հովեյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից եւ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ Շվեցարիայի ներկայացուցիչ Յոնաս Մյուլերին: Քառորդ եզրափակիչում 0:8 հաշվով պարտվել էր չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Հլեբ Մակարանկային, որը նույնպես դուրս էր եկել եզրափակիչ:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հովեյանի մրցակիցը ճապոնացի Չիեզո Մարույաման է: