Ավտովթարի մեջ հայտնվածների հարազատները հարձակվել են շտապօգնության բժիշկների ու պարեկների վրա


Ավտովթարի մեջ հայտնվածների հարազատները հարձակվել են շտապօգնության բժիշկների ու պարեկների վրա
Հոկտեմբեր 29 15:22 2023

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ավտովթարի ենթարկված մի խումբ անձինք ու նրանց հարազատները հարձակվել են իրենց օգնության հասած շտապօգնության բժիշկների և Երևան քաղաքի գնդի պարեկների վրա` տալով հայհոյանքներ, հարվածելով պարեկներին, բժիշկներին և վնասելով շտապօգնության ավտոմեքենան:

Մի քանիսին բերման են ենթարկել, մի քանիսին էլ հաջողվել է դիմել փախուստի:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները`սկզբնաղբյուրում: