Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 9։0 հաշվով վստահ առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի նկատմամբ, հայտնում է armsport-ը։
Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Ալեսիոյին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով ուժեղ էր գտնվել Ղազախստանի ներկայացուցչից, քառորդ եզրափակչում 3։3 հաշվով էր ավարտել գոտեմարտը վրացի ըմբիշի հետ, իսկ կիսաեզրափակչում 6։15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովին և պայքարել բրոնզե մեդալի համար։