Հայտնի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, armsport-ի փոխանցմամբ, մի քանի խոսք է ասել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:
Ըստ Գրիգորյանի՝ Սպերցյանը միանշանակ Ռուսաստանի առաջնության երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
«Երբ ես նայում եմ Գավիի և Պեդրիի խաղացած դիրքերին, մտածում եմ. «Ի՞նչ դժոխք»: Սպերցյանը, որի համար սրանք նույնպես մասնագիտացված դիրքեր են, նրանցից վատ չէ։ Նա հաստատ Պեդրիից և Գավիից վատը չէ»,-Գրիգորյանի խոսքերն է փոխանցում Metaratings-ը։