Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել


Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Հոկտեմբեր 27 13:00 2023

Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

 

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Խորասան նահանգի Շուսեֆ շրջանում՝ այսօր առավոտյան:

 

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածություններ չկան: