Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց մենք հիմք չենք տալիս, որ սադրանքի բացիլը տարածվի. Զախարովան Փաշինյանի՝ Wall Street Journal-ի հարցազրույցի մասին


Մեզ նույնպես սադրիչ հարցեր են տալիս, բայց մենք հիմք չենք տալիս, որ սադրանքի բացիլը տարածվի. Զախարովան Փաշինյանի՝ Wall Street Journal-ի հարցազրույցի մասին
Հոկտեմբեր 26 18:11 2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ՀԱԿՊ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:

 


«Մենք տեսնում ենք՝ ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները պաշտոնական Երևանի ներկայացուցիչներից պոկում սադրիչ հարցերի պատասխաններ: Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի միջև բազմաշերտ կապերի վնասմանը: Ցավոք, ներկայիս հայաստանյան իրականությունում նման սադրանքներն աշխատում են: Գիտեք՝ մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ Հայաստանի հետ հարաբերություններում առկա հարցերը նախընտրում ենք լուծել երկկողմ խողովակներով: Մենք պարարտ հող չենք ստեղծում նրա համար, որ այդ սադրանքի բացիլը զարգանա»,- ասել է Զախարովան: