Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը նվաճեց արծաթե մեդալ:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը եզրափակիչում մրցեց չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող, 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ եւ պարտվեց 0:11 հաշվով:
Գոտեմարտի մեկնարկում հայ ըմբիշը ակտիվություն էր ցուցաբերում, բայց հնարքի գնալիս ինքն էր հայտնվում մրցակցի տակ: 5:0 հաշվի դեպքում Խնձրցյանը հարմար բռնվածք արեց գրոլում կատարելու համար, վերեւից նաեւ բռնցվածք արեց ռուսաստանցի ըմբիշը: Խնձրցյանը երկու երկու միավորանոց գլորում կատարեց, բայց մրցավարները միավորները հաշվեցին Մոնգուշի հաշվին: Մրցակիցը եւս երկու միավոր ավելացրեց իր հաշվին առաջին մրցափուլի ավարտին: Հաբեթնակ Կուրղիանյանը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին եւ գլորումների միավորները հաշվցին մրցակցի հաշվին: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլում:
Մանվել Խնձրցյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 11:0 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացնող Կուպեր Ռիդ Ֆլինին: Քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելեին: Կիսաեզրափակիչում 13:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել մոնղոլ Մունխ Բադխույանիգի նկատմամբ:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մնաց միայն Սերգեյ Սարգսյանը (97 կգ), որը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:
Մ-23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիրը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Օկտայ Սիֆցիի հետ:
Սերգեյ Սարգսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով հաղթել է Ավտսրալիայի ներկայացուցիչ Թոմաս Ջոն Մաքգլինչի Բարնսին: Քառորդ եզրափակիչում առավելության է հասել վրացի Մերաբ Սուլեյմանիշվիլիի նկատմամբ (14:14): Կիսաեզրափակիչում պարտվել է ԱՄՆ ներկայացնող Իսահակ Ուիթման Թրամբլին (0:11):
Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մեժլում Մելժլումյանը (61 կգ):
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ) , Հայկ Պապիկյանը (74 կգ), Մենուա Յարիբեկյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ) եւ Խաչատրուր Խաչատրյանը (125 կգ) պարտվել են: