Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 4600 պաղեստինցի է զոհվել, ևս 14200-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ «Գազայում հակամարտության սկզբից Իսրայելի ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը հասել է 4651-ի, այդ թվում՝ 1873 երեխա, 1023 կին և 187 տարեց, ևս 14245 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասվում է գերատեսչության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ |
