«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին, փոխանցում է Armsport-ը։
Ըստ աղբյուրի՝ Ժոզեն արդեն բանակցություններ է վարում «Ալ-Հիլալ» ակումբի հետ։ Մոուրինյուն կարող է գլխավորել «Ալ-Հիլալը» 2023/2024 մրցաշրջանից հետո։
Հռոմեական ակումբը պորտուգալացուն նոր պայմանագիր չի առաջարկի, իսկ Մոուրինյուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Goal-ն իր հերթին հայտնում է, որ Սաուդյան Արաբիայից մի հավակնոտ ակումբ, որի անունը չի հաղորդվում, հետաքրքրված է Ժոզեի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ այդ ակումբը պատրաստ է Մոուրինյուին 127 միլիոն դոլարի պայմանագիր առաջարկել։