Մակրոնն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելում ստեղծված իրավիճակը


Մակրոնն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելում ստեղծված իրավիճակը
Հոկտեմբեր 9 15:55 2023

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ», - այդ մասին հայտնում է BMFTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին․

Մակրոնը կրկին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումները և խորը մտահոգություն հայտնել պատանդների և վիրավորների ճակատագրի վերաբերյալ։ 

Հիշեցնենք՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն աջակցում է Իսրայելին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։  

Մինչ այդ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ էր արել անհապաղ դադարեցնել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման գոտում քաղաքացիական անձանց բռնությունը։