Իսրայելը հայտարարել է «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին


Իսրայելը հայտարարել է «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին
Հոկտեմբեր 7 13:41 2023

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ի պատասխան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման գործողությունների, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է  The Times of Israel-ը։

Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 հրթիռ, ՀԱՄԱՍ-ի անդամները Իսրայելի տարածք են մտել ցամաքից, ծովից ու օդից։

Նշվում է, որ Իսրայելն ակնկալում է զորակոչել տասնյակ հազարավոր զինվորներ։