«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև


«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Հոկտեմբեր 6 21:02 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումների մասին։ Այդ մասին Ալիևը ասել է  Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշ Ա-ի հետ հանդիպման ժամանակ․

«Տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ»,- նշել է նա։