Ես քննադատել եմ Ռուբեն Վարդանյանին, քննադատել եմ սուր ու տեղին, կոշտ, կտրուկ, բայց հիմնավորված, սակայն կա մի բացարձակ ճշմարտություն, որ նա Հայ ՄԻԱԿ միլիարդատերն է, ով ինքնակամ գնացել էր Արցախ ու փորձում էր իր պատկերացրածի չափով մի բան փոխել: Իր գերեվարմամբ այս պահին միայն թշնամին կարող է ուրախանալ:
Իսկ մնացած Հայ միլիարդատերերը...մնացածը մի-մի կացարան կտան բռնագաղթվածներին, երկու բարեգործական ճաշարան կբացեն, երեք հոգու էլ կտեղավորեն աշխատանքի, չորս շենք կկառուցեն` «Ստեփսիթի» կամ «Ասկերան բնակելի թաղամաս» անունով ու կհամարեն իրենց սրբազան վայ-հայրենասիրական պարտքը կատարած. կներեք, մոռացա, մի տաճար էլ անպայման կկառուցեն...ու թքած կունենան, որ Արցախով կամ այն շահարկելով են «մարդ դարձել»...այն Արցախով, որը այլև չկա: Վախենամ`անգամ սա չանեն:
Ու քանի դեռ չեմ մոռացել. Վիտալի Բալասանյանին խորին հարգանքներս. միշտ ձիգ ու միշտ խորաթափանց հրամանատար ու պետական գործիչ:
Ցտեսություն