Սեպտեմբերի 8-15-ն Թուրքիայում անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ SAT-SAS զորավարժություններ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ՊՆ խորհրդական Զեքի Աքթուրքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում են երկու երկրների զինված ուժերի ստորջրյա հարձակողական և պաշտպանական ստորաբաժանումները։ Նշվում է, որ սեպտեմբերի 18-30-ն էլ Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ «Կովկասի արծիվ» համատեղ զորավարժությունները: