Անցած տարի այս օրերին թշնամին հրետակոծում էր հայկական բնակավայրերը Գորիսից մինչև Սոթք։ Հայկական կողմն ունեցավ 224 զոհ, բայց 224 վայրկյան անգամ սգո օր չհայտարարվեց։
Մինչ օրս անհետ կորած է համարվում 2 զինծառայող։ Մեկի՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մասունքները Կուտականի դիրքերում են մնացել: Հայրն ամեն օր հեռադիտակով նայում է որդու ոսկորներին ու արդեն մեկ տարի է չի կարողանում հողին հանձնել՝ «խաղաղասեր» թշնամին չի թողնում այն դուրս բերել։։ Իսկ 19-ամյա ժամկետային Թոռնիկ Սարգսյանը Վերին Շորժայի դիրքերից ոչ տուն եկավ, ոչ զորամաս վերադարձավ։ Մինչ օրս նրա ճակատագիրն անհայտ է...