Սոչի-Օմսկ չվերթի՝ ուղևորներով լի ինքնաթիռը վայրէջք է կատարել դաշտում


Սոչի-Օմսկ չվերթի՝ ուղևորներով լի ինքնաթիռը վայրէջք է կատարել դաշտում
Սեպտեմբեր 12 11:09 2023

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Airbus A320 օդանավը Սոչիից Օմսկ թռիքչի ժամանակ հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիվիրսկի դաշտերում։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, վահրէջքի հետևանքով հրդեհ չի բռնկվել, ինքնաթիռը չի վնասվել, բոլոր ուղևորները ողջ և առողջ են։

Օդանավում եղել է 161 ուղևոր։ Նրանց ավտոբուսներով տեղափոխել են այլ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարային վայրէջքի պատճառը եղել է հիդրոհամակարգի խափանումը։